Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկեց վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 11:00-ին գումարել Աժ արտահերթ նիստ՝ ներառելով պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի քննարկման հարցը: ՀՀ արդարադատության փոխնախարարը պարզաբանեց, թե ինչու են որոշել հարցը ներառել ոչ թե հերթական նստաշրջանում, այլ՝ վաղը:
Որոշումն ընդունվեց: