Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցի շուրջ պետք է համաձայնության գան Բաքուն և Երևանը: Այս մասին այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Եթե կողմերը ինչ-որ փուլում համաձայնության գան բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության շուրջ, ապա դա պետք է անեն Բաքուն և Երևանը, և այդ որոշումը մենք կհարգենք»,- ասել է Լավրովը:
Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Ընդ որում, պաշտոնական Բաքուն նման հնարավորությունը հերքում է: