ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, մեկը գտնվում է ծայրահող ծանր վիճակում, գրում է Mypost-ը:
Հաղորդվում է, որ մեքենան հավասարվել է մեկ այլ մեքենայի հետ, ապա մեքենաներից մեկից կրակոցներ են արձակվել:
Դեպքի հետևանքով տեղում 1 մարդ է զոհվել, ևս 2-ը մահացել են հիվանդանոցում:
Նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաև երեկ Սան Դիեգոյում ամենամյա մարաթոնի ժամանակ: