Հյուսիսային Կորեայի իշխանությունները ցուցադրել են Պունգերի միակ միջուկային զինափորձարանի ոչնչացման տեսագրությունը, փոխանցում է BBC-ն:
2 պայթյուն է տեղի ունեցել երեկ առավոտյան և ևս 4-ը՝ երեկոյան:
Լրագրողները հետևել են պայթյուններին այդ տարածքից 500 մետր հեռավորության վրա լեռան վրայից:
Պունգերին համարվում էր աշխարհում միակ գործող միջուկային զինափորձարանը: Գիտնականները կարծում են, որ այն մասնակիորեն փլուզվել էր 2017թ. սեպտեմբերին վերջին փորձարկումից հետո:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահը չեղարկել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հունիսին Սինգապուրում նախատեսված հանդիպումը: