Երեկ ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններ են անհրաժեշտ:
Rusarminfo-ի հետ զրույցում ՌԻՍԻ-ի «Ազգային ռազմավարության խնդիրներ» ամսագրի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը հայտարարել է, որ այդ դեպքում Արցախը որևէ շանս չի թողնի ադրբեջանական կողմին:
«Ադրբեջանին դա ձեռնտու չէ, քանի որ նա չի խոստովանում իր սխալը: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այդ հարցով որևէ զիջումների գնա»,- ասել է Կուրտովը:
Ռուս քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները մտավախություն ունեն, որ արցախյան պատվիրակության հետ բանակցությունների դեպքում չեն կարողանա դիվանագիտական մանևրների ճանապարհով առաջ տանել իրենց որոշումները: Նա նաև հավելել է, որ Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցությունների դեպքում Բաքվի շանսերը կրճատվելու են: