ՀՀ զինված ուժերի սպառազինության շարքերը շուտով կհամալրեն «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ։
Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումից։ Մի քանի ամսվա ընթացքում համալիրներն արդեն կլինեն զինված ուժերում։
Ռուսաստանյան արտադրության համալիրները կգնվեն բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակներում։
Համալիրի մարտավարատեխնիկական բնութագիրը
Խոցման առավելագույն հեռավորությունը ” 12 կմ
Միաժամանակ ուղեկցվող թիրախների քանակը -48
Միաժամանակ հրետակոծվող թիրախների քանակը- 4
Միաժամանակ ղեկավարվող հրթիռների քանակը- 8
Թիրախների շարժի առավելագույն արագությունը ” 700 մ/վ
Անձնակազմը -3 մարդ