Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերժ Թանկյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել

23:35, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Սերժ Թանկյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել

System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի հայազգի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որում ասվում է.

«Քանի որ ընդդիմությունը միացավ ժողովրդական շարժմանն, ու ՀՅԴ-ն դադարեցրեց ՀՀԿ-ի հետ համագործակցությունը, որը մեծամասնություն է կազմում խորհրդարանում, անխուսափելի է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն առաջադրվի վարչապետի պաշտոնում: Շարժումն ամրապնդվել է, և կարևոր է, որպեսզի խաղաղություն պահպանվի: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է խուսափել քաղաքական տարաձայնություններից, հրաժարվել վենդետաներից և վստահ լինել, որ ամեն ինչ հարթ կընթանա: Կարեն Կարապետյանը պետք է պատրաստակամություն ցուցաբերի, որից պետք է օգտվի Նիկոլ Փաշինյանը: Անհրաժեշտ է անհապաղ բարեփոխումների ծրագիր սկսել և խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Մի բան է ազատվել առաջնորդից, մեկ այլ բան՝ անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել»:

| | |
27393 | 3
Facebook