Իտալիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Կառլո Անչելոտտին։ Այս մասին հայտնում է իտալական մամուլը։ Անչելոտտին մոտ է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիր կնքելուն։ Նշվում է, որ ապրիլի 23-ին մասնագետը հանդիպել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ՝ քննարկելու համագործակցության մանրամասները։ Իտալացի մասնագետն ինքնուրույն կընտրի մարզչական շտաբը, որի կազմում կարող են ներառվել նրա որդին՝ Դավիդեն, ինչպես նաև նախկին սաները՝ Մասիմո Ամբրոզինին և Անդրեա Պիռլոն։