Ապրիլի 12-ին, ժամը 5-անց 55-ին Օմանի՝ 1-02 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել և թալանել է՝ գողանալով փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են կատարվածի հանգամանքները։ Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվել է կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը: Ժամեր անց ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզներն ավազակային հարձակման և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Գվինեայի քաղաքացի, 30-ամյա Բահ Ալֆա Ամիր Անայուինին։ Կասկածյալը ձերբակալված է, գողոնն՝ առգրավված։