Կեմերովոյում հրդեհված «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սուդդենոկը բողոքարկել է կալանքը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Կեմերովոյի Զավոդսկի շրջանային դատարանին:
Դատարանը հայտնել է, որ գործի մյուս մասնակիցներից բողոքարկում չեն ստացել:
Ավելի վաղ դատարանում Սուդդենոկը հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի համարում հրդեհի հետևանքով զոհերի համար: Նա նշել էր, որ իր պարտականությունների մեջ չէր մտնում հրդեհային անվտանգության վերահսկողությունը:
Մարտի 31-ին կալանավորվել էին գործով անցնող ևս 2 անձ՝ վերահսկողություն իրականացնող պետական մարմնի ղեկավար Տանզիլիա Կոմկովան և «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնի սեփանակատեր Յուլիա Բոգդանովան: