Uber ընկերության անօդաչու ավտոմեքենան առաջին անգամ մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնի: Դա տեղի է ունեցել ԱՄՆ Արիզոնա նահանգի Թեմփե քաղաքում: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Նշվում է, որ մահացածը փողոցը հատել է հեծանիվով՝ օրվա մութ ժամին: Ընդ որում, վթարի պահին մեքենայում վարորդ է եղել, սակայն այն ղեկավարվել է ավտոմատ: Սկսվել է հետաքննություն, որի հետ համագործակցում է նաև Uber-ը: Վերջինն արդեն իր ցավակցությունն է հայտնել մահացած կնոջ ընտանիքին:
Ներկա պահին երկրի բոլոր քաղաքներում անօդաչու ավտոմեքենաների փորձարկումները դադարեցվել են:
Սա առաջին դեպքն է պատմության մեջ, որ անօդաչու ավտոմեքենան մահացու վրաերթ է անում: