Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ամիրջանյանը Վալենսիայում կայացած «Mix fight» մրցաշարում հաղթել է մարոկկացի Սուֆիան Բեն Զերուկին: Այս հաղթանակը նրան իրավունք կտա մասնակցելու հեղինակավոր «Golden Glory» մրցաշարին: Ալբերտը Ամիրջանյանը 2018 թվականի մայիսին Հայաստանի մուայթայի հավաքականի հետ մեկնելու է Մեքսիկա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը: