Բրուքլինի դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել գործարար Մարթին Շքրելիին ֆինանսական խարդախությունների և ներդրողներին խաբելու համար, փոխանցում է BBC-ն:
34-ամյա տղամարդը դատավճռի կայացման ժամանակ արտասվել է:
Հեջ-հիմնադրամների (երաշխիք) ավագ մենեջերի անունը հայտնվել էր Թերթերի էջերում 2015թ., երբ Շքրելիի Turing Pharmaceuticals ընկերությունը բարձրացրել էր դեղամիջոցների գները: Turing Pharmaceuticals-ը մեկ դեղահաբի համար մինչև 750 դոլար էր նշանակել, ինչը բուժումն անհասանելի էր դարձրել բազմաթիվ հիվանդների համար:
Երբ անցած տարվա օգոստոսին նրան մեղավոր ճանաչեցին, գրավի դիմաց մինչ դատավճռի կայացումն ազատ արձակեցին: Սակայն մեկ ամիս անց նա սոցցանցերում իր հետևորդներին առաջարկեց 5 հազար դոլար, եթե վերջիններն իրեն բերեն ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի մազափունջը, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում ակտիվորեն քննադատում էր գործարարին:
Այդպիսով, դատարանը եզրահանգման է եկել, որ Շքրելին կարող է վտանգ ներկայացնել հասարակության համար: