Հոլոքոստի և ցեղասպանությունների ամերիկյան խոշորագույն հիմնադրամ-ինստիտուտը (USC Shoah Foundation), որը գործում է Լոս Անջելեսում Հարավային Քալիֆորնիայի համալսարանին կից, համալրվել է Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության ականտեսների աուդիովկայությամբ:
«Հազարավոր վկայություններ, մասնավորապես, աուդիոհարցազրույցի ձևաչափով, փոխանցվել են հիմնադրամին: Այդ նյութերը կհամալրեն հիմնադրամի խոշորագույն հավաքածուն»,- ասվում է USC Shoah Foundation-ի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ վկայություններ մեծ մասը ձայնագրվել է հայերենով: Անգլերենով վկայությունները կազմում են նյութերի 20%-ը:
Ցուցադրությունը կանցկացվի մարտի 9-ին: