Իրանի կենտրոնական հատվածում կիրակի երեկոյան 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, Յեզդ նահանգի Բաֆք քաղաքից դեպի հյուսիս-արևելք 56 կմ հեռավորության վրա:
Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերի 12-ին ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ Իրանի Քերմանշահ նահանգում, որի հետևանքով ավելի քան 500 մարդ զոհվեց: