Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արքայազն Հարին և Մեգան Մարքլն իրենց հարսանիքին 1000-ից ավելի «հասարակ մահկանացուների» են հրավիրել

17:10, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
Արքայազն Հարին և Մեգան Մարքլն իրենց հարսանիքին 1000-ից ավելի «հասարակ մահկանացուների» են հրավիրել

Բրիտանացի արքայազն Հարին և նրա հարսնացուն՝ դերասանուհի Մեգան Մարքլն իրենց հարսանիքին հազարավոր բրիտանացիների են հրավիրել: Հրավիրվածների թվում են տարբեր բարեգործական կազմակերպությունների, դպրոցների աշխատակիցներ, մարդիկ, ովքեր աշխատում են թագավորական պալատում, ինչպես նաև Վինձորի բնակիչները՝ քաղաք Բերքշիրի կոմսությունում, որտեղ կանցկացվի հարսանեկան արարողությունը:

Հարսանիքին, որը կկայանա մայիսի 19-ին, ընդհանուր առմամբ հրավիրված է 2640 մարդ: Քնեսինգթոնյան պալատի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բոլոր հրավիրվածները կարող են հետևել նորապսակների ժամանմանը:

Հայտարարության մեջ ասվում է, որ Մեգանն ու Հարին կցանկանային, որպեսզի հասարակ բրիտանացիները ևս մասնակցություն ունենային այդ տոնակատարությանը:

«Այդ միությունը, ինչպես և մյուսները, կլինի ուրախ իրադարձություն, որը կարտացոլի հարսնացուի և փեսայի բնույթն ու արժեքները»,- գրում է BBC-ն:

Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Վինձորի ամրոցում, որտեղ արքայազն Հարին կնքվել է 1984-ին:

11637 | 0
Facebook