Լոս Անջելեսի ոստիկանները գնդակահարել են Պանորամա Սիթիի 22-ամյա բնակիչ Օրբել Նազարյանին, հաղորդում է mynewsla.com կայքը:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ Նազարյանն ինքնասպանության գործողությունների իրագործման հակում ուներ:
Երկուշաբթի տղամարդը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր մոտ հրացան և դանակ կա:
Դեպքի վայր ժամանած իրավապահները Նազարյանի ձեռքին կես մետրանոց սուր դանակ են նկատել: Ընդ որում, Նազարյանը հրաժարվել է ենթարկվել ոստիկաններին և կյանքի համար վտանգավոր պայմաններ է ստեղծել:
Նշվում է, որ Նազարյանի մասին իրավապահները լավատեղյակ էին՝ կապված նրա սուիցիդալ հակվածության հետ: Դեպքի փաստով հետաքննություն է ընթանում: