Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով ապրիլյան պատերազմի հերոսներից մեկի պատկերով իր վերնաշապիկի լուսանկարը:
«Ընկերներ, ի՞նչ կասեք իմ նոր վերնաշապիկի մասին: Այն հատուկ է: Ի՞նչ եք կարծում, ո՞ր բանակի զինվորն է շապիկին պատկերված: Միանգամից զգուշացնեմ, որ ես չեմ. Իսրայելի բանակում «Կալաշնիկով» չեմ ունեցել: Երկրորդ լուսանկարում կտեսնեք օրիգինալը»,- գրել է Լապշինը: