Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վիվառո»-ն հափշտակում է օգտատերերի գումարները

11:10, երկուշաբթի, 26 փետրվարի, 2018 թ.
«Վիվառո»-ն հափշտակում է օգտատերերի գումարները

MAMUL.am լրատվականը շարունակում է բողոքներ ստանալ օգտատերերից, ովքեր բողոքում են «Վիվառո»-ից՝ նշելով, որ բուքմեյքերական ընկերությունը խախտում է իրենց իրավունքները: Ստորև՝ մեր խմբագրություն ուղարկված հերթական նամակը. «Կատարել եմ խաղադրույք՝ «Բավարիա» - «Բեշիքթաշ» խաղի վրա՝ կապված դեղին քարտերի քանակի հետ և հաղթել եմ, սակայն «Վիվառո»-ն ինձ պարտված է տալիս՝ հերթական անգամ խաբեությամբ զբաղվելով»,- նշել է օգտատերը՝ կցելով տեսանյութը: (դիտել 1:39:25 վրկ-ից)

«Ինձ պատճառաբանում են, որ վերջին դեղին քարտը ֆուտբոլիստն ստացել է մրցավարի սուլիչից հետո, սակայն երևում է, որ խախտումը, որի համար տրվել է այդ դեղին քարտը, չի եղել մրցավարի սուլիչից հետո: Հետևաբար դեղին քարտը չի կարող չհաշվվել, որովհետև խախտումը եղել է խաղային պայքարի հետևանքով»,- նշում է օգտատերը: Նա հավելում է, որ ի պատասխան՝ «Վիվառո»-ն ներկայացրել է կանոնադրությունը, որն ընդհանրապես կապ չունի այդ դեպքի հետ:

«Զարմանալին այն է, որ բուքմեյքերական բոլոր կազմակերպությունները հաշվել են տարբեր կերպ. ոմանք դեղին քարտերը հաշվել են 1։2, ոմանք՝ 1։3: Ի՞նչ է դուրս գալիս, որ ում ոնց ձեռք ա տվել, այդպես է հաշվել: Բոլոր խաղացողները միանշանակ կասեն, որ եթե դեղին քարտը եղել է խաղային պայքարի համար և տրվել է խաղին անմիջական մասնակից խաղացողին, չի կարող չհաշվվել»: Օգտատերը վերջում նշում է, որ սա գումարի ակնհայտ հափշտակություն է՝ «Վիվառո»-ի կողմից:

MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է մի քանի բուքմեյթերների հետ, ովքեր փաստել են, որ «Վիվառո»-ն խախտել է օգտատիրոջ իրավունքները, քանի որ դեղին քարտը ֆուտբոլիստն ստացել է հանդիպման շրջանակներում՝ խաղադաշտում։ Դա փաստում է նաև ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը և համաշխարհային առաջատար բուքմեյքերական ընկերությունները։ Վերոնշյալները դեղին քարտը համարում են հանդիպման ընթացքում ստացած քարտ։ Ստացվում է, որ «Վիվառո»-ն կրկին միջոց է գտել՝ հաղթած խաղադրույքները չտալու համար։

17332 | 11
Facebook