«2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0 նախագծի վերաբերյալ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ:
Հիշեցնենք, որ հայտարարության նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում:
Որպես հայտարարության ընդունման հիմնավորում «Ելք»-ը նշում է, որ 10 սպանությունների կազմակերպիչները և անմիջական կատարողները մինչև օրս պատասխանատվության չեն կանչվել, զոհերի հարազատներին, ինչպես նաև ապօրինի ուժի գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացածներին արդարացի փոխհատուցում չի տրվել: