2018թ. Forbes հեղինակավոր բիզնես ամսագրի կազմած «Պետպատվերի թագավորներ» վարկանիշային աղյուսակից դուրս է մնացել անցած տարի ցուցակը գլխավորած միանգամից 10 մասնակից, հայտնում է rusarminfo-ն:
Վարկանիշային աղյուսակից դուրս է մնացել ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Բալթտրանսսերվիս» ընկերությունը: Ռուբեն Վարդանյանն զբաղեցնում է «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» ցուցակի 99-րդ տեղը:
Ցուցակից դուրս է մնացել են Վլադիմիր Լիսինի «Առաջին բեռնափոխադրող ընկերությունը», Վադիմ Յակունինի «Պրոթեք»-ն ու ռուսաստանցի այլ հայտնի գործարարների ընկերություններ: