Սիրիայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռազմական մասնավոր ընկերության15 ռուս վարձկան է զոհվել: Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Սիրիայի մարդու իրավունքների մոնիթորինգային խումբը:
Դեպքը տեղի է ունեցել Դեր Զոր նահանգի Թաբիա Ջազիրա քաղաքում զինամթերքի պահեստում: Մոնիթորինգային խումբը հայտնել է, որ ընկերությունը պատասխանատու էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմից վերահսկվող նավթային և գազային հանքավայրերի պաշտպանության համար:
Նշվում է, որ ռուսները սիրիական ռեժիմի ուժերին ուղեկցել են դեպի Եփրատի արևելյան ափերի մոտ գտնվող նավթային և գազային հանքավայրեր: Դիտորդները ենթադրում են, որ Ասադի ուժերը փորձել են հասանելիություն ստանալ պահեստում գտնվող զենքի նկատմամբ, սակայն գործի են դրել պայթուցիկ սարքով ծուղակը: Դեպքի հետևանքով 23 մարդ է զոհվել, այդ թվում՝ 15 ռուս վարձկան: