ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները սրվել են Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական ռազմական միջամտության պատճառով: ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ 2012-ին ընդունված «Մագնիտսկու օրենքի» շրջանակներում: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Պարբերականը նշում է, որ պատժամիջոցները կսահմանվեն թուրք որոշ նախարարների և քաղաքական գործիչների նկատմամբ:
«ԱՄՆ կառավարությունն անհրաժեշտ է համարում Թուրքիային կանգնեցնելու համար միջոցներ ձեռնարկել, սակայն, միևնույն ժամանակ, փորձում է կանխել սիրիական տարածքում թուրք-ամերիկյան բախումը»,- ասվում է Hurriyet-ի հոդվածում:
Պարբերականը նշում է, որ Թուրքիային պատժելու համար Կոնգրեսն այժմ աշխատում է «Մագնիտսկու օրենքի» վրա, որով ԱՄՆ կառավարությանը թույլատրվում է պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների հետ կապ ունեցող պաշտոնյաների նկատմամբ: