Անգլիական հանրության շրջանում քննարկվող թիվ մեկ թեմաներից է արքայազն Հարիի ամուսնությունը:
The Sun-ի տեղեկություններով՝ արքայազն Հարիի և նրա ընտրյալի՝ Մեգան Մարքլի ամուսնությանը ներկա կգտնվի արքայազնի սիրուհիներից մեկը՝ Չելսի Դեյվին:
Չելսիի և Հարիի ընկերությունը տևել է 5 տարի: Նրանք ծանոթացել են դպրոցում, սակայն նրանց սիրավեպն սկսվել է այն ժամանակ, երբ Հարին այցով մեկնել է Չելսիի հայրենիք: 5 տարվա հարաբերություններից հետո նրանք ընկերներ են մնացել:
Որոշ ԶԼՄ-ներ չեն բացառել, որ նրանք մինչ այժմ շփվում են:
Նշենք, որ արքայազնի հարսնացուի կարգավիճակը զբաղեցրել է Մեգան Մարքլն, ով արդեն տեղափոխվել է իր սիրելիի առանձնատուն: Մեգանը նույնիսկ ստիպված է եղել ջնջել սոցցանցերում իր հաշիվները, ինչպես հարիր է թագավորական ընտանիքի անդամին: