Սիրիայի Իդլիբ քաղաքում ահաբեկիչներն ականապատ 2 մեքենա են պայթեցրել: Պայթյունի հետևանքով 30 մարդ է զոհվել, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մի քանի տոննա պայթուցիկով բեռնված մեքենան կայանված է եղել «Ալ Միրի» սուպերմարկետի մոտակայքում:
Եվս մեկ ականապատ մեքենա են ահաբեկիչները պայթեցրել ծայրահեղական խմբավորումներից մեկի շտաբի մոտակայքում: Երկրորդ ահաբեկչության հետևանքով, նախնական տեղեկություններով, առնվազ 20 մարդ է զոհվել:
Իդլիբում վերահսկողություն են սահմանում մի շարք ծայրահեղական խմբավորումներ, ներառյալ՝ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը: