«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը շարունակում է հացադուլը և պահվում է պատժախցում:
Պաշտպանը նշել է, որ տոնական օրերին պատժախուց տեղափոխելը միտումնավոր արված քայլ է․ «Նրան պետք է հացադուլավորների համար նախատեսված սենյակ տեղափոխեին, ոչ թե թողնեին պատժախցում»,- ասել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը հացադուլ է հայտարարել, որով իր բողոքն է արտահայտում իր նկատմամբ կիրառվող հետապնդումների դեմ, և նաև՝ իր համերաշխությունը հացադուլավորներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Վերջինները նույնպես շարունակում են հացադուլը: