Խոշոր հրդեհ է բռնկվել Նովոսիբիրսկի կոշիկի գործարանում: Հրդեհի հետևանքով արտասահմանցի աշխատակիցներ են զոհվել, հաղորդում է Интерфакс-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 10 մարդ է զոհվել: Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր զոհվածները չինացի աշխատակիցներ են, ովքեր, հրդեհի նշաններ նկատելով, փորձել են ինքնուրույն մարել կրակը, սակայն խեղդվել են:
Հրդեհի 2 վարկած է դիտարկվում՝ կարճ միացումն ու հրդեհային անվտանգության տեխնիկայի անսարքությունը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ գործարանում գտնվող բոլոր աշխատակիցները զոհվել են: