Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը «Коммерсантъ» պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանից С-400 «Տրիումֆ» 4 զենիթահրթիռային համակարգ են ձեռք բերել:
Նրա խոսքով՝ գործարքի գինը կազմել է 2,5 միլիարդ դոլար:
«Մնում է միայն ձևակերպել վերջնական փաստաթղթերը: Կարող եմ ասել, որ պայմանագրի ընդհանուր գումարի 45%-ը նրանք վճարում եմ որպես կանխավճար, 55%-ը՝ ռուսական վարկային միջոցներ»,- ասել է Չեմեզովը:
Նա նշել է, որ առաջին մատակարարումները կսկսվեն 2020թ. մարտին: