Ռուսաստանում առաջարկել են նվազեցնել օղու թնդությունը մինչև 37,5 աստիճան՝ 40-ի փոխարեն, հաղորդում է Известия պարբերականը:
Օրենքում համապատասխան փոփոխությունները կարվեն 2018թ. հուլիսի 1-ից:
Նախաձեռնության հեղինակները՝ Դաշնային խորհրդի անդամները, կարծում են, որ դա արվում է օրենքի և միջպետական ստանդարտների միջև հակասությունը հանելու համար:
Համաձայն «Էթիլային սպիրտի արտադրության և շրջանառության պետական կանոնակարգման մասին» օրենքի՝ օղին խմիչք է, որն արտադրվում է 38-56 աստիճան թնդության էթիլային սպիրտի հիմքով:
«Հոգեբանորեն ռուսաստանցի տղամարդկանց մոտ կարծրացած է այն միտքը, որ օղին պետք է թունդ լինի՝ 40 աստիճան, իսկ շիշը՝ կես լիտր ծավալով: Եթե այսօր սկսենք օրինական նման թնդության օղի արտադրել, ապա այն չեն գնի, նույնիսկ եթե այն «համեղ և փափուկ» լինի: Ինքներդ եք հասկանում, որ վերջնական գինը բացարձակ չի փոխվի»,- վստահություն է հայտնել դաշնային և մարզային շուկաների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը: