ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանություն է տվել Ուկրաինային մահացու զենքի, այդ թվում Javelin հակատանկային հրթիռների մատակարարմանը, հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով Պետդեպարտամենտի անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը մտադիր է հավանություն տալ այդ մատակարարումներին: Հեռուստաալիքի աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ խոսքը 47 միլիոն դոլար արժողությամբ 210 հակատանկային հրթիռների և 35 սարքավորումների մասին է:
Թրամփի հավանությունից հետո մատակարարումների ծրագիրը կփոխանցվի Կոնգրեսին, որը մեկ ամսվա ընթացքում պետք է դիտարկի այն և փոխանցի Պետդեպարտամենտին: