Սիրիայի Իդլիբ նահանգի գրոհայիններն այժմ բիթքոինով նվիրատվություն են հավաքում: Ջիհադին ֆինանսապես աջակցելու կոչերով լուսանկարները գրոհայինները հրապարակել են Telegram-ի իրենց ալիքում:
Լուսանկարներում 3 գրոհային է պատկերված, որոնց ձեռքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կոչերով պաստառներ կան:
Մասնավորապես, պաստառի վրա գրված են անհրաժեշտ հասցեները, որոնց ցանկացողները կարող են բիթքոին փոխանցել: Բացի այդ, գրոհայիններն իրենց աջակիցներին կոչ են արել աջակցել նաև զենքով:
Դեռևս հայտնի չէ, թե այդ գրոհայինները տարածաշրջանում գործող որ խմբավորմանն են պատկանում: