Windows 10-ում տեղադրված Keeper գաղտնաբառերում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել, որը թույլ է տալիս գողանալ օգտատերերի տվյալները:
Այդ խնդրին ուշադրություն է դարձրել Google-ի մասնագետ Թևիս Օրմանդին:
Նշվում է, որ նման խոցելիություն է հայտնաբերվել նաև մեկ տարի առաջ: Դիտարկչի համար նախատեսված փլագինն իր մեջ սխալ է պարունակում, որը ցանկացած կայքի թույլ է տալիս գողանալ Keeper գաղտնաբառերը:
Օրմանդիի խոսքով՝ խնդրի հետ ինքը բախվել է միայն համակարգի փորձարկման տարբերակում, սակայն Reddit-ի օգտատերերը հայտնել են նաև թողարկման տարբերակում խոցելիության առկայության մասին:
Դեկտեմբերի սկզբին enSilo ընկերության աշխատակիցները Windows-ի համար չհայտնաբերվող վիրուս էին ստեղծել: Վիրուսի օգնությամբ կարելի է փոխել դիտարկչի պատուհանն ու այդպիսով գողանալ օգտատերերի գաղտնաբառերը: