Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ուկրաինական «24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ցանկանում է Օդեսայի քաղաքապետ դառնալ:
«Ես ուզում եմ գնալ ու դառնալ Օդեսայի քաղաքապետ: Ես կատակ չեմ անում, իրոք: Օդեսան կարելի է ոտքի կանգնեցնել՝ փոխելով խաղի բոլոր կանոնները», - ասել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին նշել է, որ Օդեսյի քաղաքապետ կդառնա Ուկրաինայի վարչապետ դառնալուց հետո, երբ բարեհաջող ավարտի իր գործունեությունն այդ պաշտոնում:
Այդ ամենի հետ մեկտեղ Սաակաշվիլին պնդել է, որ չի հավակնում Ուկրաինայի նախագահի պաշտոնին, ավելին՝ չի կարող երկար մնալ Ուկրաինայի քաղաքականության մեջ:
«Ես չեմ ուզում նորից խրվել դրա մեջ: Ինձ պետք են լուրջ առաջընթացներ դեպի լավը: Դրանից հետո ես կմնայի Ուկրաինայում որպես սովորական քաղաքացի», - ասել է Վրաստանի նախկին նախագահը:
Սաակաշվիլին հավելել է, որ իր ու իր թիմի մշակած պլանի համաձայն՝ Ուկրաինան կարելի է բարեփոխել ընդամենը 70 օրում, իսկ իշխանական ապարատը կրճատել երկու երրորդրդով: