Մերկուրին Արեգաին ամենամոտ մոլորակն է: ՆԱՍԱ-ի ռոբոտացված տիեզերական ապարատը, որ 2011-2015թթ. գտնվել է այս մոլորակի ուղեծրում, բազմաթիվ լուսանկարներ ու տվյալներ է ստացել, որոնք միացվել են իրար՝ վերածվելով ամբողջական տեսանյութի: Ստացված տեսանյութում ներկայացված է երկնային մարմնի մեծ մասը:
Այս մոլորակը նման է Լուսինին, ծածկված է մոխրագույն խառնարանային մակերևույթով: Դրա բևեռները, հավանաբար, սառցապատ են:
Մերկուրին իր առանցքի շուրջը պտտվում է շատ դանդաղ, այնպես որ Արեգակի շուրջը 2 պտույտի ընթացքում հասցնում է միայն 3 շրջան կատարել առանցքի շուրջ: