Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանն առաջիկայում կունենա Հայկական գորգի թանգարան

11:15, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
Երևանն առաջիկայում կունենա Հայկական գորգի թանգարան

Հայկական գորգի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Երևանն առաջիկայում կունենա Հայկական գորգի թանգարան: Երկար սպասված թանգարանը կտեղակայվի մայրաքաղաքի սրտում՝ ԱՕԿՍ-ի շենքում:
     Մշակույթի նախարարության փոխանցմամբ` երեկ ապագա թանգարանի զբաղեցնելիք տարածք այցելեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ տեղում քննարկելու համատեղ ծրագրով անելիքը.
     «Այս թանգարանի ստեղծումը ես համարում եմ պետության և մասնավորի համագործակցության լավագույն ծրագրերից մեկը»,- ասաց նախարարը։
     Ինչու հենց այս շենքում. Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահ Վիկտոր Մնացականյանի փոխանցմամբ՝ մեծ ցանկություն կար, որպեսզի Գորգի թանգարանը լինի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքում, զբոսաշրջային ակտիվ անցուդարձ ունեցող Երևանի փոքր կենտրոնում: «Բազմաթիվ տարբերակներ են քննարկվել, բայց ԱՕԿՍ-ի շենքի ընտրությունը, կարծում եմ, լավագույնն էր»:
     Մնացականյանի խոսքով, թանգարանը հնարավորություն կտա ներկայացնելու և հանրահռչակելու հայկական գորգի հարուստ ավանդույթներն ու ժառանգությունը: Կենտրոնը կունենա ցուցասրահներ, վերականգնման արհեստանոց ու գիտահետազոտական կենտրոն:
     Թանգարանի ցուցադրության բովանդակային հայեցակարգի հիմքում ավանդականի ու ժամանակակիցի համադրումն է: Դիզայներական աշխատանքն իրականացվել է գորգի միջազգային թանգարանների բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում:
     «Թանգարանն ամենայն հավանականությամբ, կբացվի 2018-ի ապրիլի 1-ին, հնարավորության դեպքում՝ ավելի շուտ»,-ասաց Վիկտոր Մնացականյանը:

Երևանն առաջիկայում կունենա Հայկական գորգի թանգարան
Երևանն առաջիկայում կունենա Հայկական գորգի թանգարան

4178 | 0
Facebook