ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտեր մոլորակի հյուսիսային կիսագնդի արտասովոր ամպերի լուսանկարը:
Նշվում է, որ կադրն ամրագրել է Juno տիեզերանավը, որ ամպի վերին շերտից 18 906 կմ բարձրության վրա է գտնվել. մոտ նույնքան է Նյու Յորքի և Ավստրալիայի միջև հեռավորությունը:
Ավելի լիարժեք ուսումնասիրության համար մասնագետները լուսանկարն անց են կացրել կապույտ ֆիլտրի միջով: Լուսանկարի մասշտաբը մոտ 12 կիլոմետր է 1 պիքսելի համար:
Յուպիտերի արտասովոր ամպերը
Յուպիտերն ուսումնասիրող Juno տիեզերանավը մեկնարկել է 2011թ. օգոստոսի 5-ին և մոլորակի ուղեծիր է դուրս եկել 2016-ի հուլիսի 5-ին: Առաքելության նպատակը մոլորակի ձգողական և մագնիսական դաշտերի ուսումնասիրությունն է, նաև այն հիպոթեզի ստուգումն, ըստ որի՝ Յուպիտերը կոշտ միջուկ ունի: