Յոնսեյի համալսարանի հարավկորեացի գիտնականների խումբն սպիտակուցների 2 տեսակ է հայտնաբերել, որոնք խոչընդոտում են մազերի աճին: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Investigative Dermatology ամսագրում:
Հետազոտությունների ընթացքում մասնագետները պարզել են, որ ճաղատությամբ տառապող մարդկանց հյուսվածքներում մեծ քանակությամբ CXXC5 սպիտակուց է պարունակվում: Միանալով մյուս սպիտակուցին՝ DSH-ին, այն խոչընդոտում է ֆոլիկուլների վերականգնմանը:
Գիտնականները հայտնաբերել են դեղամիջոց, որն արգելափակում է սպիտակուցների միացությունն ու վերսկսում մազերի աճը: Փորձարկումները ցույց են տվել, որ զգալի արդյունքները գրանցվում են նոր միջոցի ընդունումից արդեն 28 օր անց: