Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Պարզվել է՝ որ սեռն է ղեկին ամենաուշադիրը

01:05, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Պարզվել է՝ որ սեռն է ղեկին ամենաուշադիրը

Նորվեգացի գիտնականները 823 վարորդների շրջանում անց են կացրել հարցում և պարզել կենտրոնանալու ու մեքենա վարելու և տարիքի ու սեռի միջև փոխազդեցությունը:

Պարզվել է, որ մեքենա վարելու ժամանակ ուշադրությունը կողմնակի երևույթների վրա գցելը կապ ունի տարիքի ու սեռի հետ: Վարելու ժամանակ ամենից շատ իրենց ուշադրությունը կենտրոնացրել են միջին տարիքի կանայք: Ամենաանուշադիրը եղել են երիտասարդ տղամարդիկ: Նաև ամենաանուշադիրների շարքին են դասվել էքստրավերտներն ու անկայուն զգայական դաշտ ունեցող մարդիկ:

Գիտնականները նաև կազել են ամենաշեղող պատճառների ցուցակը: Երիտասարդներն ուշադրությունը երթևեկությունից շեղում են, որ ռադիոալիքը փոխեն կամ մի բան ուտեն: Որքան էլ որ տարօրինակ է, զանգերն ու նամակներ գրելը հայտնվել են վերջին տեղերում: Հասուն վարորդներին էլ ամենաշատը շեղում է ուղևորների հետ զրուցելը:

22686 | 0
Facebook