Հայ գործարար Սամվել Կարապետյանը դարձել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ։ Տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել Կամո Ավագումյանը, փոխնախագահ՝ Պողոս Գալստյանը, սպորտային տնօրեն՝ Արտյոմ Խաչատուրյանը։ Մարզչական շտաբի ղեկավար է դարձել Իգոր Զվեզդինը։ Մարզչական շտաբում ընդգրկվել են Դմիտրի Բեզնյակը՝ մարզիչ-վերլուծաբան, Մաքսիմ Բուկատկինն՝ ավագ մարզիչ և Եվգենի Կոստենկոն՝ դարպասապահների մարզիչ։