Լոնդոնի ոստիկանությունը փնտրում է գողերին, ովքեր բիրմինհեմցի ոսկերչից գողացել են ադամանդներով լի ճամպրուկը: Բրիտանացին անուշադրաբար թողել է ճամպրուկը գնացքի մեջ՝ վերևի դարակում, հայտնում է Yahoo-ն:
Անհայտ գործարարը նստել է գնացք Լոնդոնի Euston կայարանում, սակայն միայն կես ժամ անց Rugby կայարանում է հայտնաբերել, որ ճամպրուկը գողացել են:
Ճամպրուկի մեջ 1,3 միլիոն դոլար արժողությամբ շափյուղա, սուտակ և ռուբին է եղել:
Հանցագործներին դեռևս չեն հայտնաբերել: