Ինչպես հայտնել էինք, ԱԺ շենքի մոտ են հավաքավել «Առինջ մոլ» տոնավաճառի աշխատակիցները, ովքեր բողոքում են ՊԵԿ գործողությունների դեմ: Առևտրականներից Սուսաննա Ալեքսանյանը նշում է. «Օրենքն ասում է, որ 2017-2018թթ ամեն գործ անող իրավունք ունի կամ 1.5 տոկոս շահութահարկ վճարի, կամ 5 տոկոս: Եթե 1.5 է վճարում, բոլոր փաստաթղթերը պետք է ներակայացնի, բայց դժվար է: Էսօրվա դրությամբ, եթե ապրանքը հաշվում ես, պակաս-ավել ա լինում, քաշքշուկների առիթ ա տալիս, դրա համար էլ շատերը գերադասեցին 5-ով աշխատել, իսկ դա մինչև 2019-ինն էր ընդունված: Բայց այսօր ապրանքը չեն տալիս մարդկանց, մինչև «Նորֆոլկի» հետ պայմանագիր չկնքեն: Մեզ բռնի ուժով պարտադրում են 1.5 տոկոսով աշխատել»,- հայտարարեց կինը:
«Այս բռնությունները ոչ մի լավ բանի չեն տանելու: Ով ա որոշել՝ բռնությամբ, մարդկանց անհանգստացնելով բյուջե լցնել: Եթե կարծում են՝ առևտրականները շատ հարուստ են, այդպես չէ: Մի տանը եթե 4 մարդ կա, 4-ն վարկի տակ են»,- շարունակեցին հավաքվածները:
Նրանք նշեցին, որ դիմել են ԱԺ խմբացկություններին՝ հանձնախումբ ստեղծել՝ խնդիրը քննարկելու համար: