ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջարկել են սահմանափակել երկրի նախկին նախագահների թոշակները տարեկան մինչև 200 հազար դոլար, հաղորդում է Washington Examiner-ը:
Այժմ ամերիկացի նախկին առաջնորդները ստանում են 205 հազար դոլար թոշակ: Նախաձեռնությունն անդրադառնում է ոչ միայն թոշակների վրա:
Օրինագծի հեղինակ, հանրապետական Ջոդի Հայսը նաև առաջարկել է նվազեցնել բյուջեի շեմը, որից նախկին նախագահների յուրաքանչյուրին գրասենյակի վարձակալման և աշխատակիցներին վճարումներ կատարելու համար գումարներ են հատկացվում:
Նախաձեռնության կողմնակիցների խոսքով՝ նախկին նախագահները բավարար չափով վաստակում են հանրային ելույթներից և հուշագրությունների վաճառքից: