«Պորտու»-ի իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասն արժանացել է «Golden Foot» մրցանակի։ 36-ամյա դարպասապահն առաջ է անցել Կրիշտիանու Ռոնալդուից, Լիոնել Մեսսիից, Անդրեա Պիռլոյից, Լուիս Սուարեսից, Սերխիո Ռամոսից, Մանուել Նոյերից, Արիեն Ռոբենից, Տիագո Սիլվայից և Յայա Տուրեից։
Կասիլյասը դարձել է այդ մրցանակին արժանացած երկրորդ դարպասապահը՝ Ջանլուիջի Բուֆոնից հետո։
Նշենք նաև, որ «Golden Foot» մրցանակին ամեն տարի արժանանում է 28 տարեկանից բարձր ֆուտբոլիստը՝ մարզական բարձր արդյունքների համար։