Թեխասի եկեղեցիներից մեկում հրաձգություն կազմակերպած Դևին Քելին հայտնվել էր հոգեբուժարանում այն բանից հետո, երբ ծեծի էր ենթարկել կնոջն ու երեխային: Նա կոտրել էր 2 տարեկան երեխայի գլուխը: Հանցագործը փախուստի էր դիմել հոգեբուժարանից 2012թ.-ին և թաքնվել թեխասի արևմուտքում, հաղորդում է Россия 24-ը:
Հիշեցնենք, որ հարձակման արդյունքում զոհվել է 26 մարդ, ևս 30-ը՝ վիրավոր է:
Հանցագործը փորձել է թաքնվել հանցանքի վայրից, սակայն ավելի ուշ նրան մահացած են գտել: Այժմ ոստիկանությունը հետաքննություն է վարում: Սակայն քննիչներն արդեն բախվել են դժվարությունների հետ. նրանք չեն կարողացել կոտրել հանցագործի հեռախոսը: Ոստիկանությունը նաև հրաժարվել է նշել հեռախոսի մոդելը: