Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ մինչև 2020թ.-ը, հաղորդում է РИА Новости-ն:
Քվեարկության արդյունքների համաձայն՝ դեմոկրատական կուսակցության թեկնածուն ստացել է ընտրողների ձայների 60%-ը:
Հանրապետական թեկնածու Նիկոլ Մալիոտակիսը քննադատել է դե Բլազիոյին անարդյունավետության համար, սակայն զիջել է նրան նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Նյու Յորքի քաղաքապետը 1985թ.-ից առաջին դեմոկրատն է դարձել, ում հաջողվել է վերընտրվել երկրորդ ժամկետով: