ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել է լուրերն այն մասին, որ դերասանին Մոսկվայում Մոլոդոգվարդեյսկի փողոցում գտնվող բնակարանի դուռը բացելու փորձի ժամանակ ձերբակալել են, հաղորդում է РИА Новости-ն:
Նշվում է, որ բնակարանը պատկանում է Ջիգարխանյանի կնոջը:
«Հերթական սուտը: Արմեն Բորիսովիչը բարձրացել է բնակարան, որպեսզի վերցնի իր փաստաթղթերը: Վիտալինան ոչ մի փաստաթուղթ չի տվել, ներառյալ՝ անձնագիրը, կենսաթոշակային վկայագիրը, բժշկական ապահովագրությունը, իսկ կողպեքները փոխված էին»,- պատմել է Սողոմոնյանը:
Նա նաև Ջիգարխանյանի անունից դիմել է լրագրողներին՝ խնդրելով չմիջամտել դերասանի անձնական կյանքին:
Ավելի վաղ
հաղորդվել է, որ Ջիգարխանյանի կինը լքել է Ռուսաստանի տարածքը: