ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի իրավիճակում կարող է առանց Կոնգրեսի համաձայնության կանխարգելիչ միջուկային հարված հասցնել:
Մեթիսը հանդես է եկել նման հայտարարությամբ՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ:
«Եթե մենք տեսնենք, որ ինչ-որ երկիր պատրաստվում է ԱՄՆ-ի ուղղությամբ միջուկային հարված հասցնել, և հարվածն անխուսափելի է, ապա ես կարող եմ նման իրավիճակ պատկերացնել… Կարծում եմ, որ Կոնգրեսի կողմից վերահսկողությունը պետք չէ հավասարեցնել օպերատիվ ղեկավարման»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Նա որևէ կոնկրետ երկիր չի նշել, սակայն լսումների ժամանակ այդ պահին քննարկվում էր Հյուսիսային Կորեայի դեմ հակազդեցությունը: