Աշխատանքային շաբաթվա մեկնարկին նավթի համաշխարհային գները շարունակում են կայունություն դրսևորել: «Բրենթ» մակնշման նավթը շարունակում է գնահատվել 60 դոլարից ավելի, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2015թ. հուլիսից ի վեր:
Եվրոպական «Բրենթ» նավթի արժեքը հասել է 60.43 դոլարի՝ 0.02%-ով ավելի:
Ամերիկյան WTI տեսակի նավթի 1 բարելի արժեքը հասել է 53.93 դոլարի՝ 0.06%-ով ավելի:
Նշենք, որ մեկ շաբաթվա ընթացքում եվրոպական նավթը թանկացել է 4.7%-ով, իսկ ամերիկյանը՝ 4%-ով: