ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Т-90А տանկ են գրավել, որն ավելի վաղ Ռուսաստանը մատակարարել էր սիրիացի զինվորականներին: Այս մասին հաղորդում է Directorate 4-ը, որն զբաղվում է ահաբեկիչների գործունեության վերլուծությամբ:
Ալիքի տեղեկություններով՝ տանկի գրավումը Մեյադին քաղաքի արևելքում մարտերի ընթացքում գրոհայինների համար հաղթաթուղթ է դարձել:
Ընդ որում, ահաբեկիչներն այն սխալմամբ ընդունել են որպես Т-72 տանկ: