Սարատովում երեկ երեկոյան սպանվել է ադրբեջանցի գործարար, «Վոզրոժդենիե-ԿԴՄ» շինարարական ընկերության գործադիր տնօրեն Ջեյհուն Ջաֆարովը:
Հաղորդագրությունների համաձայն՝ Ջաֆարովին սպանել են իր տան մոտ՝ կրակելով սրտին: Սպանության փաստը հաստատել են տարածաշրջանի իրավապահ մարմինները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը պատվիրված է եղել, սպանություն կատարողը վարձու մարդասպան է եղել: